Միջուկային զենքը և նրա ոչնչացնող գործոնները

2015թ. փետրվարի 24-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության հետ զինղեկ Ք. Պալաքյանն անցկացրեց բաց դաս «ՔՊ և ԱԻ հիմնահարցեր» առարկայից: Դասի թեման էր «Միջուկային զենքը և նրա ոչնչացնող գործոնները»:
Դասին ներկա էին հաստատության տնօրեն Է. Պետրոսյանը, փոխտնօրեններ Ա. Կարապետյանը, Ա. Խուրշուդյանը, «Ընդհանուր հումանիտար» ամբիոնի վարիչ Ա. Թադևոսյանը և բազմաթիվ այլ դասախոսներ:
Դասի ժամանակ զինղեկը ներկայացրեց միջուկային պետությունները և միջուկային զենքը՝ որպես մասսայական ոչնչացնեղ զենք: Ներկայացվեց նաև միջուկային զենքի ոչնչացնող գործոնները և դրանց հետևանքները:
Դիտակտիկ պարագաներով, նյութերով, մեթոդական բազմազանությամբ հագեցած արդյունավետ դաս էր, ուսանելի, բովանդակալից և հետաքրքիր:
100_2963100_2968

100_2970100_2971

1316977340_8d56c552aadcf5cdf66982ee971100_2964

Սոցիալական աշխատանքը՝ արդի մասնագիտություն

Փետրվարի 19 – ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ուսանողները կազմակերպել են էին «Սոցիալական աշխատանքը՝ արդի մասնագիտություն» թեմայով միջոցառում – բանավեճ : Միջոցառմանը ներկա էին քոլեջի տնօրինությունը, դասախոսներ, ուսանողներ,հրավիրված էին հյուրեր , տարբեր սոցիալական ու հասարակական կազմակերպություններից ու կենտրոններից: Շնորհանդեսի միջոցով ներկայացվեց սոցիալական աշխատանք մասնագիտական գործունեության ձևավորումն ու զարգացում, կիրառումը առորյա կյանքում: Որպես ապագա մասնագետներ ուսանողները ներկայացնելով սոցիալական աշխատողի դերը, կարողացան ապացուցել, որ պատկերացում են կազմում մասնագիտության էության, նշանակության մասին: Տեսական մասից հետո ուսանողները դերային խաղի միջոցով հանդիսատեսին ևս հնարավորություն տվեց գիտենալու ինչպես է աշխատելու սոցիալական աշխատողը ընտանիքի, անհատի, խոցելի խմբի, շեղված վարքով անձանց հետ: Միջոցառման ավարտին ուսանողները մասնակից դարձրեցին նաև հյուրերին ,որոնք ներգրավվելով ակտիվություն մտցրեցին, միջոցառումը վերածելով բանավեճի: Հանդիսատեսը հեռացավ բարձր տրամադրությամբ ու հաճելի տպավորություններով:

10659100_923454691018115_9072953404060685832_o 10981369_923454677684783_5531643284049788557_o 10985612_923454627684788_2369856552581466160_o 10991550_923454697684781_5985303498934362904_o 11011026_923454671018117_4559094218110257820_o 11024706_923454641018120_2685337508785869705_n