Մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ ք. Գյումրի, Մանուշյան 4 թաղամաս, թիվ 30:

Տեղեկությունների համար զանգահարել 094-71-08-90, 3-12-98 հեռախոսահամարներով, էլ. հասցե` shtpq20@mail.ru:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *