Միջին մասնագիտական կրթության (ՄՄԿ) «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների։
ՄՄԿ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝
ՄՄԿ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված
համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
Քոլեջի լավագույն ուսանողները ամեն տարի մասնակցում են «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթին։
Քոլեջի ուսանողները դեկտեմբերի 10-11 մասնակցել են «Վեբ տեխնոլոգիաներ» և «ՏՏ ցանցային համակարգի կառավարում» մասնագիտություններով «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի եզրափակիչ փուլին, որի արդյունքում Սամվել Հակոբյանը զբաղեցրել է 1-ին տեղը (ոսկե մեդալ), իսկ Սիփան Հարությունյանը՝ 3-րդ տեղը (բրոնզե մեդալ)- «ՏՏ ցանցային համակարգի կառավարում» մասնագիտություն, Վարդգես Ավետիսյանը՝ 2-րդ տեղը (արծաթե մեդալ) – «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություն:
—————————————————————————————————————————
Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած,
պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է <<Տեխնիկ>>
որակավորում:
Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը կարող է
իրականցվել հետևյալ ձևերով`
առկա
հեռակա
Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման
համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
կրթության առկա ձևով
ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 3 տարի
բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով 4 տարի
կրթության հեռակա ձևով
ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 4 տարի