• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ

Նոյեմբերի 17-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ  «Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ» խորագրով միջոցառում, որին ներկա էին հյուրեր,ծնողներ, ուսանողներ:
Միջոցառման առաջին հատվածում քոլեջի տնօրեն Է.Լ.Պետրոսյանը բուռն ցանկություններ և մաղթանքներ հղեց ուսանողներին: Առանձնակի հանդիսավորությամբ ուսանողներին հանձնվեցին ստուգման գրքույկներ և ուսանողական տոմսեր: Շատ գեղեցիկ պահ էր, երբ քոլեջի տնօրենը պարգևատրեց 4 լավագույն ուսանողների՝ ցուցաբերած անխոնջ աշխատանքի համար:
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ «Աշունը Շիրակի տարածաշրջանային քոլեջում» խորագրով միջոցառում՝ հագեցած հայ մեծանուն գրողների բանաստեղծություններով:
Միջոցառման ընթացքում քոլեջի տարբեր խմբեր ցուցադրություններով և անհատական աշխատանքներով շոյեցին հյուրերի աչքը՝ նորաձևություն,վարսահարդարում, ֆուրշետ: