• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

Միջոցառում “Save the children” կազմակերպության կողմից

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ “Save the children” կազմակերպության կողմից անցկացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» , ” Life ” ծրագրի ավարտական միջոցառումը։
Ծրագրի նպատակն էր աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը , ապահովել նրանց աշխատանքի հավասար պայմանները և մատչելիությունը ։
Հավաքագրվել և դասընթացներին մասնակցել են հաշմանդամություն ունեցող 171 անձ , որոնցից 21 շարունակում են իրենց կրթությունը քոլեջում ։
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հետևյալ դասընթացները ՝

« Համակարգչային օպերատորություն »
« Խոհարարություն »
« Վարսավիրություն »
« Հաշվապահություն »
« Կար ու ձև »
« Ֆլորիստիկա »