• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

Սոցիալական աշխատանքը՝ արդի մասնագիտություն

Փետրվարի 19 – ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ուսանողները կազմակերպել են էին «Սոցիալական աշխատանքը՝ արդի մասնագիտություն» թեմայով միջոցառում – բանավեճ : Միջոցառմանը ներկա էին քոլեջի տնօրինությունը, դասախոսներ, ուսանողներ,հրավիրված էին հյուրեր , տարբեր սոցիալական ու հասարակական կազմակերպություններից ու կենտրոններից: Շնորհանդեսի միջոցով ներկայացվեց սոցիալական աշխատանք մասնագիտական գործունեության ձևավորումն ու զարգացում, կիրառումը առորյա կյանքում: Որպես ապագա մասնագետներ ուսանողները ներկայացնելով սոցիալական աշխատողի դերը, կարողացան ապացուցել, որ պատկերացում են կազմում մասնագիտության էության, նշանակության մասին: Տեսական մասից հետո ուսանողները դերային խաղի միջոցով հանդիսատեսին ևս հնարավորություն տվեց գիտենալու ինչպես է աշխատելու սոցիալական աշխատողը ընտանիքի, անհատի, խոցելի խմբի, շեղված վարքով անձանց հետ: Միջոցառման ավարտին ուսանողները մասնակից դարձրեցին նաև հյուրերին ,որոնք ներգրավվելով ակտիվություն մտցրեցին, միջոցառումը վերածելով բանավեճի: Հանդիսատեսը հեռացավ բարձր տրամադրությամբ ու հաճելի տպավորություններով: