• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

Քաջերի հետնորդները քաջերն են

2014թ. մարտի 7-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում <<Քաջերի հետնորդները քաջերն են>> խորագրով՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին: Միջոցառման կազմակերպիչն էր զինղեկ՝ Քրիստինա Պալաքյանը: Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի ուսանողները, որոնք ներկայացրեցին սպարապետի կյանքի ու գործունեության, Հայոց բանակի կազմավորման վերաբերյալ փաստագրական տվյալներ: Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական պարերով, երգերով և ասմունքով:
Հրավիրված էին հյուրեր <<Երկրապահ կամավորականների միությունից>>:
Շիրակի մարզի երկրապահների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը և միության այլ անդամներ ուսանողներին ընդգրկեցին <<Պատանի երկրապահների>> խմբում: