• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

Ուսանողների միջազգային օր

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՈՒՍԱՆՈՂ…

Հիշարժան և հուզումնլից օր էր քոլեջում: Հանդիսավոր զարդարված սրահը ընդունում էր իր հյուրերին` դասախոսներ, ծնողներ, ուսանողներ: Նոր ուղի էր բացվում առաջին կուրսեցիների համար, և այդ ուղին անցնելու ուղեգիր էին հանձնելու նրանց: Մթնոլորտը ջերմ էր, անկաշկանդ, բարեմաղթանքները` շատ, խոսքերն` անհամար: Ուսանողներին ջերմորեն շնորհավորում է քոլեջի տնօրենը, ցանկանում հաջողություն, գիտելիքների հարուստ պաշար, որ իրենց անցնելիք ճանապարհը լինի հարթ և վերընթաց, իսկ ուսումնական տարիները` ոսկեշող աշնան նման տաք ու բերքառատ, որ այս աշունը դառնա նրանց աշունը` թախծանուշ ու երազած: Սիրելի երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Դուք եք երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը և մտավոր ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ փոխարինելի նորարարի դեր է վերապահված:Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, հաջողության հասնելու ձգտումը, ինչը` առաջընթացի վկայությունն է: Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրն առանց գաղափարի չի կարող զարգանալ: Հաճելի զուգորդությամբ այդ անմոռանալի օրը համընկավ երիտասարդության և ուսանողության տոնին: Այս երկու տոների գաղափարը նույնն է` համախմբել երիտասարդներին մեկ միասնական նպատակի շուրջ: Ուսանողությունը համարվում է երիտասրդության առավել կազմզկերպված, մտային բարձր ներուժով օժտված հատված: Այս առումով պատահական չէ, որ հատկապես ուսանողությունն է ակտիվ մասնակցություն ունենում հասարակակն և քաղաքակակն գործընթացներին: Երիտասարդությանն է վերապահված հասարակության մեջ նոր որակական փոփոխություններ իրականացնելու կարևորագույն առաքելությունը: