• wow slider
1 2 3 4 5 6 7
cssslider by WOWSlider.com v8.7

ՇՏՊՔ-ի և Գերմանական GIZ կազմակերպության համագործակցությունը Էլ. ուս. բնագավառում

ԷԼ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՇՏՊՔ-ում

Սույն թվականի օգոստոսի 9-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում /ՇՏՊՔ/ տեղի ունեցավ էլ. ուսուցման նախագծի ներդրման փուլում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանդիպում-ներկայացում: Որտեղ մասնակցեցին ՇՏՊՔ տնօրեն Է. Պետրոսյանը, էլ. ուսուցման նախագծի համակարգող Յու. Ստակյանը, էլ. ուսուցման ազգային փորձագետ Գ. Սոխիկյանը, Էլ. ուսուցման ազգային մասնագետներ՝ ՇՏՊՔ դասախոսներ, Գ. Խաչատրյանը, Ն. Կատայանը, Լ. Չարխիֆալակյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից , Գյումրու զբաղվածության մազային կենտրոնից, նաև ՇՏՊՔ դասախոսական անձնակազմից և քոլեջի ուսանողներից:

Բացման խոսքով հանդես եկավ ՇՏՊՔ տնօրեն տիկին Է. Պետրոսյանը: Էլ. ուսուցման առաքելությունը և GIZ ընկերության հետ համագործակցությունը թեմայի ներկայացմամբ հանդես եկավ Յու. Ստակյանը, ՀՀ աշխատաշուկան և կրթական ծրագրերն ու էլ. ուսուցման ներդրման առավելությունները ՄԿՈՒ համակարգում թեմայով` Գ. Սոխիկյանը:
Այնուհետև, <<Հաշվապահական հաշվառման առարկան և մեթոդը>> թեմայով էլ. դասընթացի ներկայացմամբ հանդես եկան՝ Ն. Կատայանը, Գ. Խաչատրյանը և Լ. Չարխիֆալակյանը:

Հատկանշական էր այն, որ որպես դիպլոմային աշխատանքներ ուսանողների կողմից մշակել էին մի շարք էլեկտրոնային դասընթացներ՝ տարբեր թեմաներով: Մասնավորապես հանդիպման ընթացքում նրանց կողմից ներկայացվեցին
<<Օպերացիոն համակարգեր>>,<<Հաշվիչ մեքենայի հանգույցներ>>,<<Մեքենայական գրաֆիկա>>,<<Համակարգչային ցանցեր>> առարկաների համար ստեղծված էլեկտրոնային դասընթացները, որոնք իրենց էությամբ մշակված էին հետաքրքիր և բովանդակալից` նորագույն տեխնոլոգիական լուծումներին համապատասխան:
Էլեկտրոնային ուսուցման ներդրումը ՄԿՈՒ համակարգում հնարավորոթյուն կտա կիրառել ուսուցման նոր մեթոդներ և մեխանիզմներ, զարգացնել և հզորացնել մասնագետների կարողությունները, բարելավել մատուցվող կրթական ծառայությունների որակը, ձևավորել և ամրապնդել սոցիալական գործընկերությունը, ապահովել աշխատաշուկայում մրցակցային առավելություններ` ՄԿՈՒ հաստատությունների հեղինակության և վարկանիշի բարձրացման միջոցով, ինչպես նաև ձևավորել ուսուցման ճկուն համակարգ` աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին համապատասխան: