Պատմություն
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1960 թվականին որպես հաստոցագործիքաշինության տեխնիկում, 1985 թվականին վերանվանվել է պոլիտեխնիկումի, 2003 թվականից՝  Գյումրու պետական Ճարտարագիտական քոլեջ, 2011 թվականից կրում է ներկայիս անվանումը:

Այսօր քոլեջն իրականացնում է բազմաճյուղային միջին մասագիտական կրթական ծրագրեր, որտեղուսանում են տարեկան միջին թվով 300 ուսանող:Կրթօջախն իր գոյության տարիների ընթացքում կազմակերպել է 35 մասնագիտությունների ուսուցում և տվել շուրջ 6100 շրջանավարտներ, որոնք հիմնականում զբաղված են ինչպես հանրապետության, տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում:
Քոլեջը նախկինում եղել  է տեխնիկական, սակայն վերջին տասնամյակում,  արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, դարձել է բազմագործառութային: Ներկայումս քոլեջը հիմնականում մասնագիտացել է համակարգչային տեխնիկայի, ծրագրավորման, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման գործում: Այս ուղղությամբ քոլեջը մրցակցային առավելություն ունի մարզում գործող այլ միջին մասնագիտական հաստատությունների նկատմամբ:Քոլեջն ընդգրկված է եղել ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ՀՀ ՄԿՈՒ համակարգին 2008-10թթ. բյուջետային աջակցության ծրագրում, որը հիմնականում ուղղվելու է քոլեջի նյութական և ուսումնամեթոդական հագեցվածության ապահովմանը: Ծրագրի նպատակն է եղել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի որակի համապատասխանեցումը աշխատանքի շուկայի պահանջներին: