2204 <<ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ>>ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

  1. Միջին մասնագիտական կրթության 2204 <<Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային
    ցանցերի տեխնիկական սպասարկում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած,
    պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է <<Տեխնիկ>> որակավորում։
  2. Միջին մասնագիտական կրթության 2204 <<Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային
    ցանցերի տեխնիկական սպասարկում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը կարող է
    իրականցվել հետևյալ ձևերով`

    • առկա
    • հեռակա
  3. Միջին մասնագիտական կրթության 2204 <<Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային
    ցանցերի տեխնիկական սպասարկում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման
    համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

    • կրթության առկա ձևով.
      ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի
      բ. հիմնական կրթության հիմքով` 4 տարի
    • կրթության հեռակա ձևով.
      ա. միջնակարգ կրթության հիմքով` 4 տարի