1. Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած,
    պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է <<Տեխնիկ>>
    որակավորում:
  2. Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը կարող է
    իրականցվել հետևյալ ձևերով`

    • առկա
    • հեռակա
  3. Միջին մասնագիտական կրթության 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման
    համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

    • կրթության առկա ձևով

      ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 3 տարի

      բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով 4 տարի

    • կրթության հեռակա ձևով

      ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 4 տարի