1. Նախնական մասնագիտական կրթության 2203 <<Համակարգիչների շահագործում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած,
    պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է <<Համակարգիչների օպերատոր>>
    որակավորում:
  2. Նախնական մասնագիտական կրթության 2203 <<Համակարգիչների շահագործում>> մասնագիտության <<Համակարգիչների օպերատոր>>
    մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

    • կազմակերպության խնդիրներից և գործառույթներից ելնելով իրականացնել տեղեկատվության թվայնացման, պահպանման և փոխանցման գործառույթը
    • համակարգիչների շահագործում ցանկացած կազմակերպաիրավական կարգավիճակ
      ունեցող հիմնարկում կատարել օպերատորական աշխատանք` կիրառելով նորագույն տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաները:

  3. Նախնական մասնագիտական կրթության 2203 <<Համակարգիչների շահագործում>> մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման
    համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

    • կրթության առկա ձևով.
      ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 1 տարի
      բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով 3 տարի