1. Նախնական մասնագիտական կրթության 2311 <<Հասարակական սնունդ>> մասնագիտության հիմնական
    կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում
    է <<Խոհարար>> որակավորում:

  2. Նախնական մասնագիտական կրթության 2311 <<Հասարակական սնունդ>> մասնագիտության հիմնական
    կրթական ծրագիրը կարող է իրականցվել հետևյալ ձևերով`

    • առկա
  3. Նախնական մասնագիտական կրթության 2311 <<Հասարակական սնունդ>> մասնագիտության հիմնական
    կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային
    ժամկետները.

    • կրթության առկա ձևով
      ա. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 1 տարի
      բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով 3 տարի

  4. Նախնական մասնագիտական կրթության 2311 <<Հասարակական սնունդ>> մասնագիտությամբ մասնագետն
    իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

    • հյուրանոցում, ռեստորանում և հանրային սննդի այլ վայրերում, նավերում,
      գնացքներում և մասնավոր տներում ծրագրում, կազմակերպում, նախապատրաստում և
      պատրաստում է սնունդ, խմիչքներ և խոհարարական այլ արտադրանքներ: