[restabs responsive=”false” tabcolor=”#6595bf” tabheadcolor=”#ffffff” seltabcolor=”#0166bf” seltabheadcolor=”#ffffff” tabhovercolor=”#000000″]
[restab title=”“Մեր մեծերը” գիտաժողով (9 ապրիլի 2013թ.)” active=”active”]Մեր առօրյան
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է մեր փառապսակ մեծերին նվիրված “Մեր մեծերը” ծրագիրը: Այսպիսով` Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը ևս արձագանքեց Սփյուռքի նախարարության կոչին և որոշեց կազմակերպել ուսանողական գիտաժողով, որը կրում է ճանաչողական-տեղեկատվական բնույթ` հագեցած գիտական տարրերով, և, ըստ էության, ուսանողների համար կհանդիսանա գիտական ասպարեզ տանող ուղի:Գիտոժողովի առաջին մասը նվիրված է մեծերի կյանքի ու կենսագրության հիշարժան դրվագների ներկայացմանը, իսկ երկրորդ մասը ամբողջովին նվիրված է Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին ու դրանց վերլուծությանը:Գիտաժողովը կազամկերպել է քոլեջի “Ընդհանուր հումնաիտար” առարկաների ամբիոնը:[/restab]
[restab title=”Ծանոթացում “GYUMRI-01” ինժեներա-սեյսմաչափական համակարգին”]Մեր առօրյան
2013թ հունվարի 22-ին “ՏՏ” ամբիոնում կազմակերպվեց հանդիպում ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ աշխատակից Ս.Կարապետյանի հետ։ Նպատակն էր` 2201, 2203, 2204 մասնագիտություններով սովորող ուսանողներին պրակտիկայի
շրջանակներում ծանոթացնել ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ-ում նախագծված և պատրաստված “GYUMRI-01” ավտոնոմ
ռեժիմում աշխատող ինժեներա-սեյսմաչափական համակարգին իր ծրագրային ապահովումով։
Համակարգը նախատեսված է պոչամբարների և ջրամբարների պատվարների, կամուրջների,
էստակադաների, թունելների և այլ ինժեներական կառույցների վրա ինժեներա-սեյսմաչափական
դիտարկումներ իրականացնելու համար:
Այն տեղակայված է Կոտայքի մարզում Մարմարիկ ջրամբարի վրա։[/restab]
[restab title=”Լավագույնից լավագույնը”]

Մեր առօրյան
“Ընդհանուր հումանիտար” առարկաների ամբիոնում կազմակերպվեց միջոցառում-խաղ, որը
քոլեջում
ավանդույթ է, նվիրված էր ՀՀ անկախության տարելիցին։
Մրցող թիմերն ընտրել էին
օրվա
խորհրդանշական գույները` կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Մրցույթ-խաղը նպատակ ուներ
համատեղել ուսանողների մտավոր և ֆիզիկական կարողությունները։

[/restab]
[restab title=”Կոմիտասյան ղողանջներ”]Մեր առօրյան
“Ընդհանուր հումանիտար” առարկաների ամբիոնի և գրադարանավարուհու կողմից կազմակերպված “Կոմիտասյան ղողանջներ” խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր մեծ Կոմիտասի անմար
հիշատակին: Քոլեջի շնորհալի ուսանողների շուրթերից հնչեցին կոմիտասյան գողտրիկ երգեր
և հատվածներ Պարույր Սևակի “Անլռելի զանգակատուն” պոեմից:
[/restab]

[restab title=”Վոլեյբոլ և Վազք”]

 

Մեր առօրյան
Նոյեմբերին տեղի ունեցավ քոլեջի սպորտային առաջնությունը “Վոլեյբոլ ” և “Վազք”
մրցաձևերից՝ նվիրված ուսանողների համաշխարհային տոնին: ՈՒսանողներն աչքի ընկան իրենց
ֆիզիկական և տեխնիկա-տակտիկական տվյալներով:Այս բոլորը խրախուսվեց դիպլոմներով և
պատվոգրերով:

[/restab]
[restab title=”Հայոց մեծ եղեռն”]

cicernakaberd
2012թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի
հիշատակին:
Նպատակն էր ուսանողների ջանքերով կայացնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության
կազմակերպման ու իրականացման
ընթացքը: ՈՒշադրությունը կենտրոնացվել էր “Նեմեսիա” գաղտնի
գործողությունների ծրագրի ընթացքին
և 20-րդ դարի 70-80-ական թվականների հայ ժողովրդի փառապանծ զավակների կողմից
իրականացված մի շարք
ահաբեկչական գործողություններին:
Միջոցառման վերջում հիշատակվեցին այն բոլոր միջազգային կազմակերպություններն
ու պետությունները, որոնք ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:[/restab]
[restab title=”CompLearn համակարգչային ուսուցողական մասնագիտացված խանութ”]

Մեր առօրյան
2011թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ բաց դաս “Տեղեկատվական Տեխնոլոգիաներ” ամբիոնի
“Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր” մասնագիտությամբ սովորող 3-րդ կուրսում:

[/restab][/restabs]