Գործատուների խորհրդի նիստ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում
05-05-2024
Շնորհավորական ուղերձ
Սիրելի Դիմորդ

Հարգելի դիմորդներ, ձեր կյանքում որոշիչ պահ է, այսօր կանգնել եք կարևորագույն ճանապարհի խաչմերուկում, մասնագիտության ընտրությունը ուղի է դեպի ապագա…
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջն իր դռներն է բացում ձեր առջև, եղեք ուշիմ և ընտրեք սրտով…

Իմ սրտի ուսուցիչներ... Շնորհավորանքս, մեծարանքս,բարեմաղթանքս ձեզ... Ձեր աշխատանքային յուրաքանչյուր օրվա ծախսած էներգիան և եռանդը կրկնապատկված վերադառնան ձեզ,առողջ եղեք և երկար ծառայեք կրթությանը... Շնորհավոր...
<<Ցայգ>> հեռուստաընկերությունում տեղի ունեցավ ՇՏՊՔ տնօրենի՝ Ամալյա Ադամյանի հարցազրույցը՝ մասնագիտական կրթության վերաբերյալ
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ 2025-2026թ․ ուսումնական տարում պետական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկ
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի 2025թ. ընդունվածների անվանացանկը

Հարգելի դիմորդներ......
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում 2025-2026 թթ ընդունելության առաջին փուլի արդյունքներն արդեն հայտնի են,սակայն որոշ մասնագիտություններով դեռևս առկա են անվճար և վճարովի թափուր տեղեր,որոնք երկրորդ փուլով կարող են լրացվել 21.08 2025 թ ժամը 09:00 -ից մինչև 25.08.2025թ ժամը 18:00-ն ներառյալ ձեր դիմում հայտերը Կրթության կազմակերպման տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով: Հետաքրքրող և լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել քոլեջ (Մանուշյան 4 / 30) կամ հեռաձայնել 094 44 01 64 հեռախոսահամարով:
Կից ներկայացվում է տեղեկատվությունը:
Շտապեք......

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿԳՄՍ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում 2025թվականի հուլիսի 24-ից կատարվում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը:
Քոլեջ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում:
2025-2026 ուսումնական տարում՝
Ոլորտային մասնագիտությունների գծով «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18։00 ներառյալ:
Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:
Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18։00 ներառյալ:
Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
Դիմորդների կողմից դիմում-հայտերը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/30490
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է մասնակցել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալ տարվա առաջին փուլին մասնակցած և դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդը
Երկրորդ փուլի հայտերն ընդունվում են թափուր տեղերի հրապարակումից հետո մինչև 2025 թվականի օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00 ներառյալ:
«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրով բոլոր մասնագիտությունների տեղերի հայտը՝ անվճար և վճարովի ուսուցմամբ:
Մեկ ուսանողի ուսման տարեկան վարձավճարը 150.000 դրամ է:

Շրջանավարտների անցկացրած սեմինարներից
Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների շրջանակներում դեկտեմբերի 4-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը հյուրընկալեց քոլեջի շրջանավարտ Աստղիկ Խաչատրյանին, ով անցկացրեց հետաքրքիր և մոտիվացնող սեմինար ուսանողների համար: Աստղիկը 2020-2021 թվականներին սովորել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի «Գովազդ» բաժնում։ Նույն թվականներին էլ զուգահեռ սկսել է աշխատել Ցայգ ՀԸ-ում որպես գովազդի մասնագետ։
Դիտել նկարներըՀՀ ԿԳՄՍՆ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի կոլեգիալ կառավարման խորհրդի որոշումները
Հայտարարություն
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2024-2025թթ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների`
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2024-2025թթ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների`
Հարգելի գործընկերներ և ուսանողներ, ս. թ. հունիսի 19-ից 21-ը Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը: Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։ Հունիսի 21-ին՝ ժամը 14։00-ից 14։40-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ: Քոլեջի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝ մինչև հունիսի 18-ը փորձագիտական խմբի համակարգող Լիանա Ալավերդյանին ուղարկելով նամակ՝ assistant@anqa.am էլհասցեով: Շնորհակալություն ուշադրության համար:

Թափուր աշխատատեղ
Մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ֆիզիկական կուլտուրա» առարկաների մասնագետների թափուր
պաշտոնները զբաղեցնելու համար:
Աշխատանքի ծանրաբեռնվածությունը ուսումնական տարում կազմում է ՝
1․«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար՝ 1000 ժամ:
2․«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի համար՝ 1080 ժամ:
Պարտադիր պահանջներն են.
1.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
2.Համապատասխան որակավորում տվյալ առարկան դասավանդելու համար
3.ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)
3.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (եթե առկա է)
4.Ինքնակենսագրություն (Ձև 5)
5.Դիմում (Ձև 1) / մեկ լուսանկար 3x4
6.ՀՀ-ում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
Փաստաթղթերի պատճենները ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են՝
«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ»-ում 2024 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 02-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը,
բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թափուր աշխատատեղի համար մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 14:00-ին,
«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի թափուր աշխատատեղի համար մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 14։00ին ՝ «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ»-ում:
Հասցեն ՝ ք.Գյումրի, Մանուշյան 4թաղ, թիվ 30
Տեղեկությունների համար դիմել ՝ +374 3-12-98, 093/184008
էլ.հասցեն՝ shtpq20@mail.ru
Մեր Գործընկերները