Այց Շիրակի մարզային գրադարան

#Նորություններ

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները ապրիլի 17-ին գրադարանավարուհի Հ. Ասատրյանի հետ այցելեցին Շիրակի մարզային գրադարան: Հանդիպումը վարում էր գրադարանավար Ս. Թումասյանը։ Հանդիպման գլխավոր առանցքը գիրքն ու ընթերցանությունն էր։ Ուսանողներն ազատ և անկաշկանդ արտահայտեցին իրենց կարծիքները։ Հանդիպումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։