Գործատուների խորհրդի նիստ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում

#Նորություններ

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում դեռևս նախորդ տարվանից էր ստեղծվել գործատուների խորհուրդ,որի հերթական նիստը կայացավ օրերս: Խորհրդի կազմը համալրվել էր նոր ոլորտային գործատուներով: Բազմաբովանդակ քննարկումների արդյունքում եղան համագործակցության հետաքրքիր առաջարկներ, հուշագրերի ստորագրումներ, լրացվեցին գործատուների կարծիքների հարցաթերթիկներ: