02-06-2023
Օրերս Շիրակի տարածաշրջսնային պետական քոլեջում տեղի ունեցավ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի միջոցառում-ցուցադրությունը, որի ընթացքում երկրորդ կուրսեցիները ներկայացրեցին ընտրված թեմայի մասին մի շարք հետաքրքիր նյութեր, թեման էր «Ինչպե՞ս դառնալ մոդելավորող-նախագծող» Ներկայացվեց աշխարհահռչակ մոդելավորողների կյանքի մասին թե ինչ ճանապարհ են անցել նրանք մինչև ճանաչված դառնալը։ Երկրորդ կուրսի ուսանողուհիները դասախոս Սուսաննա Պիջիկյանի հետ միասին ցուցադրեցին երկրորդ կիսամյակի ընթացքում կարված հագուստների հավաքածուները, որոնք կարել էին «կանացի շրջազգեստ և բլուզ», «կանացի վերարկու», «կանացի ժակետ և բաճկոն», «մանկական շապիկ», «տղամարդու վերարկու» մոդուլների ընթացքում։ Միջոցառմանը հրավիրված և մասնակցում էին ոլորտի բարձրակարգ մասնագետներ,ովքեր բարձր գնահատեցին ինչպես կարված մոդելները այնպես էլ միջոցառման բովանդակային մասը: