08-06-2023
Այսօր` հունիսի 8-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի որակի ապահովման և մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կենտրոնները ուսխորհրդի հետ միասին անցկացրեցին ինտելեկտուալ ժամանցային խաղ-միջոցառում։
Խաղին մասնակցում էին <<Արծիվներ>>, <<Առյուծներ>> և <<Բրիգադա>> թիմերը։ Այն հագեցած էր տարաբնույթ առաջադրանքներով. ինտելեկտուալ հարցերից մինչև զվարճալի հանձնարարություններ։ Խաղն անցավ մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ։ Գուշակելով հուշումները <<գանձը>> գտան <<Առյուծներ>> թիմը ու դարձան հաղթողներ։ Իսկ նրանց ներկայացրած բիզնես ծրագիրը այնքան գրավիչ և հոգեհարազատ էր քոլեջին, որ տնօրինությունը խոստացավ աջակցել դրա իրագործմանը։
Սրտանց շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում բոլորին։