Հագուստի մոդելավորումն ըստ ֆիգուրայի

#Նորություններ

Օրերս Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ 2-րդ կուրսում տեղի ունեցավ բաց դաս։ Ուսանողները նախ ներկայացրեցին նախորդ դասի թեման։ 

Հաջորդիվ դասախոս Սուսաննան ուսանողներին ներկայացրեց նոր թեման՝ մարդու ֆիգուրաների տեսակները։ Ներկայացվեց նաև միջնադարյան հագուստի առանձնահատկություններն ըստ տարածաշրջանների։ 

Դասը ուսանողներին ներկայացվեց սահիկահանդեսի միջոցով, դիտակտիկ պարագաներով։ 

Դասի ավարտին ուսանողները ստացան տնային հանձնարարություն՝ մոդելավորել հագուստ՝ ըստ մարդու ֆիգուրայի 5 տիպերի։