Համո Սահյան 110… Պարույր Սևակ 100…

#Նորություններ

Հայ մեծերի շունչն էր թևածում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում… Ուսանողների անգիր սերտած բանաստեղծություններն ու գեղարվեստական գեղեցիկ համարները մեծ ոգևորվածությամբ ունկընդրեցին մեր հյուրերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, մարզային գրադարանից Ս. Թումասյանը, մեր լավ բարեկամ Հ.Վանեցյանը և այլք: Շնորհակալություն քոլեջ այցելած մեր հյուրերին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի դասախոս Կարինե Խլղաթյանին և մեր քոլեջի հրաշալի ուսանողներին