«Հայաստանի Երիտասարդ ուսանող-խոհարարների» մրցույթ

#Նորություններ

📌2024 թ ապրիլի 19-ին Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացրեց «Հայաստանի Երիտասարդ ուսանող-խոհարար» մրցույթ։ Մրցույթին մասնակցեցին քոլեջի «Խոհարարական գործ»մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերից երեք խոհարար-ուսանողներ`

Հայկ Մխիթարյանը երկրորդ Կուրս

Սաշա Փանոսյանը, երրորդ կուրս

Տիգրան Հարությունյանը՝ երրորդ կուրս։

Մրցույթի կազմակերպիչը Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, շեֆ խոհարար Արբի Ղարախանին էր։

📌Մրցույթի ընթացքին հետևում էին հանձնաժողովի անդամներ՝ շեֆ խոհարարներ՝ Տիգրան Ղամբարյանը, Աննա Ավետիսյանը, Գոռ Գաբրիելյանը և Լուսինե Հովհաննիսյանը։ Մրցույթի անցկացման չափանիշները համապատասխանում էր Worldskills international մրցույթի ձևաչափին։

📌Մասնակիցները կարողացան հմտորեն օգտագործել հանձնաժողովի կողմից տրված գաղտնի բաղադրիչը։ Հաղթող ճանաչվեց քոլեջի երրորդ կուրսի ուսանող Տիգրան Հարությունյանը։ Շեֆ խոհարարները շնորհավորեցին հաղթող մասնակցին, իսկ մյուսներին առաջարկեցին ավելի լավ պատրաստվել հաջորդ մրցույթին։