«Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2023» մրցույթի նախընտրական փուլ

#Նորություններ

2023թ․ սեպտեմբերի 28-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի կողմից անցկացվեց «Աշխարհի հմտություններ» լայնամասշտաբ մրցույթի ամենամյա ներքոլեջային փուլը՝ երեք մասնագիտությունների ուղղությամբ.

1. ՏՏ ցանցային համակարգերի կառավարում,

2. Վեբ դիզայն,

3․Բջջային հավելվածների պատրաստում:

Մրցույթին մասնակցեցին ՏՏ ամբիոնի 0612․03․5 «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր», 0613․01․5 «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտություններով II, III և  IV կուրսերում սովորող ուսանողները, ովքեր մասնագիտական մոդուլներից ունեն  բարձր առաջադիմություն և օտար լեզվի բավարար գիտելիքներ։

Ուսանողները ոգևորված էին, պաքարը՝ մոտիվացնող։

Մասնակիցները հաղթահարեցին հետևյալ փուլերը.

  1. Գրավոր մասնագիտական թեսթ,
  2. Գործնական առաջադրանքներ,
  3. Բանավոր հարցազրույց։

Քոլեջի մասնագիտական հանձնաժողովի կողմից մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած 16 ուսանողներ ստացան երաշխավորություն մասնակցելու «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի նախընտրական փուլին։

«Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2023» մրցույթի ազգային նախընտրական փուլը տեղի ունեցավ 02․11․23թ և 04․11․23թ․։

Մրցույթին նախընտրական փուլը հաղթահարեցին հետևյալ մասնակիցները.

Քոլեջի ՏՏ ամբիոնի երեք մասնագետները ընդգրկվեցին մրցույթի հանձնաժողովի կազմում «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում»  մասնագիտությամբ։

«Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2023» մրցույթի ազգային փուլը տեղի ունեցավ 24-25.11.2023թ.։ Մրցույթին մասնակցեցին նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցները։