04-05-2023
<<Հագուստի մոդելավորում և նախագծում>> և <<Համակարգիչների շահագործում>> մասնագիտությունների երկրորդ կուրսի ուսանողները՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գ․ Մկրտչյանի ղեկավարությամբ կազմակերպել էին բաց դաս <<Հայկական տարազներ>> թեմայով։
Ընթացքում ներկայացվեց ազգային հագուստը՝ հայկական տարազը, որը մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է։ Տարազն արտահայտում է մեր ինքնությունը, ունի դարավոր պատմություն, նույնքան հարուստ ու բազմազան է, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է։