«Մասնագիտական կողմնորոշում և կարիերա» խորագրով «Բաց դռների օր» միջոցառում

#Նորություններ

Մայիսի 12-ին «Մասնագիտակա կողմնորոշում և կարիերա» բաց դռների օր միջոցառման շրջանակներում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջն իր հյուրընկալ դռներն էր բացել Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների պատանիների և երիտասարդների առջև, ովքեր մասնագիտության կողմնորոշման փնտրտուքով հյուրընկալվել էին քոլեջին:

Քոլեջի բոլոր բաժինները բակում ներկայացել էին առանձին տաղավարներով, ուսանողներն ու իրենց դասախոսներն լավագույնս ներկայացրեցին իրենց մասնագիտությունները, եղան վարպետանց դասեր, մասնագիտությունների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներ նաև լսարաններում : Վերջում խոհարարական բաժնի ուսանողներն իրենց պատրաստած ուտեստները սիրով հյուրասիրեցին այցելուներին:

Օրն հագեցած էր և շատ հիշարժան: