12-05-2023
Հերթական բովանդակալից միջոցառումն անցկացվեց Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում :
Ուսանողների շարունակակական կրթությունն ապահովելու, ինչպես նաև կրթության որակի բարելավման, համատեղ սեմինարների, թեմատիկ աշխատանքների և նմանատիպ այլ միջոցառումների անցկացման նպատակով Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը համագործակցության հուշագրեր կնքեց Շիրակի պետական համալսարանի, Պրոգրես համալսարանի, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսանի ռեկտորների հետ:
Կարևորելով գոծընկերների հետ համագործակցությունը՝ քոլեջի բակում հիմնադրվեց «Համագործակցության ծառուղի» և բոլոր ԲՈւՀ-երն իրենց անվանական ծառերը տնկեցին այնտեղ: