Մարդու ծագումը և համակարգիչների էվոլյուցիան

#Նորություններ

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում մայիսի 19-ին <<Մարդու ծագումը և համակարգիչների էվոլյուցիան>> թեմայով համակցված դաս՝ <<Կենսաբանություն>> առարկայի և <<Տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցներ>> մոդուլի զուգորդմամբ:
Այն ներկայացրեցին  <<Համակարգիչների շահագործում>> մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, դասախոսներ Ի․Մխոյանի և Թ․Գևորգյանի ղեկավարությամբ։ Նպատակը՝ մարդու աստվածային էության, այսինքն՝ ստեղծագործ և արարչական ուժի բացահայտումն էր: Ուսանողները ներկայացրեցին մարդու ծագման և էվոլուցիայի փուլերը, որն ամբողջացվեց ուղեղի զարգացմամբ և մտքի թռիչքով, որով մարդ-արարածը գրավեց մոլորակը՝ գիտատեխնիկական նվաճումներով: Աշխարհի շարժիչ ողնաշարը այսօր տեխնիկան է, որով կառավարվում է մեր համընթաց քայլերն Երկիր մոլորակում: Այսօր համակարգիչները մեր կյանքի կարևոր և անբաժան մասն են կազմում և անգամ չենք պատկերացնում, որ նախկինում  գոյություն չեն ունեցել: