Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1960 թվականին որպես հաստոցագործիքաշինության տեխնիկում, 1985 թվականին վերանվանվել է պոլիտեխնիկումի, 2003 թվականից՝ Գյումրու պետական Ճարտարագիտական քոլեջ, 2011 թվականից կրում է ներկայիս անվանումը:
Այսօր քոլեջն իրականացնում է բազմաճյուղային միջին մասագիտական կրթական ծրագրեր, որտեղուսանում են տարեկան միջին թվով 300 ուսանող:Կրթօջախն իր գոյության տարիների ընթացքում կազմակերպել է 35 մասնագիտությունների ուսուցում և տվել շուրջ 6100 շրջանավարտներ, որոնք հիմնականում զբաղված են ինչպես հանրապետության, տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում:
Քոլեջը նախկինում եղել է տեխնիկական, սակայն վերջին տասնամյակում, արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, դարձել է բազմագործառութային: Ներկայումս քոլեջը հիմնականում մասնագիտացել է համակարգչային տեխնիկայի, ծրագրավորման, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման գործում: Այս ուղղությամբ քոլեջը մրցակցային առավելություն ունի մարզում գործող այլ միջին մասնագիտական հաստատությունների նկատմամբ:Քոլեջն ընդգրկված է եղել ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ՀՀ ՄԿՈՒ համակարգին 2008-10թթ. բյուջետային աջակցության ծրագրում, որը հիմնականում ուղղվելու է քոլեջի նյութական և ուսումնամեթոդական հագեցվածության ապահովմանը: Ծրագրի նպատակն է եղել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի որակի համապատասխանեցումը աշխատանքի շուկայի պահանջներին:
Ծրագրի նկարագրություն
Անցումային նախագիծը միտված է դուալ ուսուցման տարրերի ներդրմանը միջին մասնագիտական կրթության ոլորտում, որը նախատեսում է կրթության տեսական մասի իրականացում քոլեջում և գործնական /պրակտիկ/ մասի իրականացում ՏՏ ոլորտի համապատասխան ձեռնարկությունում: Այս եղանակով ուսուցումը կբարձրացնի կրթության որակը՝ թույլ տալով ուսանողին սովորել աշխատելով:
Ակնկալվող արդյունքները
Քոլեջ-գործատու համագործակցության ամրապնդում:
Քոլեջի լավագույն ուսանողները ամեն տարի մասնակցում են «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթին: