13-06-2018
Փետրվարի 14 –ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում նշվեց Տյառնընդառաջ կամ Տրնդեզ ծիսական տոնը: Քոլեջի սրահում ուսանողների կողմից պատրաստված սեղանը զարդարված էր տոնի խորհուրդը բնորոշող հատուկ ուտեստներով` գաթա, փոխինձի գնդիկներ, հալվա : Տեր Հովհաննես քահանան հակիրճ ներկայացրեց տոնի եկեղեցական մեկնաբանությունը:Յուրաքանչյուրի դեմքին երևում էր կրակի խորհրդանշական իմաստը ` երիտասարդություն , սեր , պտղաբերություն: