Տյառնընդառաջ կամ տրնդեզ ծիսական տոն

#Նորություններ

Փետրվարի 14 –ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում նշվեց Տյառնընդառաջ կամ Տրնդեզ ծիսական տոնը: Քոլեջի սրահում ուսանողների կողմից պատրաստված սեղանը զարդարված էր տոնի խորհուրդը բնորոշող հատուկ ուտեստներով` գաթա, փոխինձի գնդիկներ, հալվա : Տեր Նշան քահանան հակիրճ ներկայացրեց տոնի եկեղեցական մեկնաբանությունը: Նրա օրհնությամբ քոլեջի մանկավարժական կազմն ու ուսանողները շուրջպար բռնեցին քոլեջի բակում վառվող կրակի շուրջ: Յուրաքանչյուրի դեմքին երևում էր կրակի խորհրդանշական իմաստը ` երիտասարդություն , սեր , պտղաբերություն: