Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

Միջին մասնագիտական կրթության 2201 «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

1) տեխնիկներ և օպերատորներ՝ համակարգիչների տեխնիկական սպասարկման,

2) տեխնիկներ և օպերատորներ՝ համակարգչային սարքավորումների սպասարկման,

3)  տեխնիկներ՝ ապարատածրագրային միջոցների մշակման, հավաքման, կարգաբերման,

4) ցանցային ադմինիստրատորներ,

 

Միջին մասնագիտական կրթության 2201 «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտությամբ  մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության   բնագավառներում  հաշվիչ  մեքենաների,   համակարգչային   համակարգերի   և  ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ մշակելը,

2) նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերի ձևակերպելը,

5)   համակարգչային համակարգերի շահագործման, բարելավման և ծրագրային ու տեխնիկական
ապահովման ծախսերի հարցերով խորհրդատվությունը հաշվողական տեխնիկա օգտագործողներին,

6) համակարգչային տարբեր կայանների միջև հաղորդակցման ցանց ստեղծելը,

7) լուծվող խնդիրների նպատակները, արդյունքներին ներկայացվող պահանջներն ուսումնասիրելը, հաշվիչ մեքենաներով մշակման ենթակա տեղեկատվության ծավալները, կառուցվածքը, աղբյուրները, դրանց մուտքագրման, մշակման, պահպանման, տրամադրման և վերահսկման մանրօրինակները և
կառուցակարգերը որոշելը,

8) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը։