Dual Ուսուցում

#Նորություններ

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում փորձարարական երկակի ուսուցման համակարգը (դուալ) ներդրվել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության համար։ Նախագծի ներդրման գործընթացի նախապատրաստական փուլին ուղղված կազմակերպվել են ներածական հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ քոլեջում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թ-ի սեպտեմբերին, որից անմիջապես հետո ձևավորվել է ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթ մշակող աշխատանքային խմբի կազմը։ Մասնավոր հատվածից ընտրվել են «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը», «Բրեյն Ֆորս» ընկերությունը և «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության Գյումրու մասնաճյուղը։
Աշխատանքների ընթացքում կազմակերպվել են քննարկում աշխատաժողովներ, հանդիպումներ մասնավոր հատվածի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ուսումնական պլանները, մոդուլային ծրագրերը, գործնական ուսուցման անցկացման կարգն ու պայմանները։
Ուսումնական պլանում, հաշվի առնելով երկակի/ դուալ համակարգի պահանջը, կատարվել է ժամերի վերաբաշխում մոտավորապես հետևյալ հարաբերակցությամբ՝ 30% տեսական և 70% գործնական (ներառում է գործնական՝ քոլեջում և պրակտիկա՝ ձեռնարկությունում)։ Նախատեսվում է ուսումնառության առաջին տարում միջինը տեսական ուսուցումը քոլեջում անցկացնել 3 օր, ձեռնարկությունում՝ 2 օր, իսկ հաջորդ երկու տարում տեսական ուսուցումը քոլեջում՝ 2 օր, ձեռնարկությունում՝ 3 օր։